Սեպտեմբերի 10-ին Բաքվում մեկնարկում է շախմատի աշխարհի գավաթի մրցաշարը,որին մասնակցելու է նաև Հայաստանը ներկայացնող Լևոն Արոնյանը...Ազերի լրագրողները վրդովված են...Նրանք չեն հասկանում,թե ինչո՛ւ առանց Բաքվի թույլտվության Արցախ այցելած հայ շախմատիստին,որի անունը կա իրենց ԱԳՆ-ի տխրահռչակ "սև ցուցակում", թույլ են տվել ժամանել Ադրբեջան...Ադրբեջանի սպորտի և երիտասարդության հարցերով նախարար Ազադ Ռահիմովն այսպես է մեկնաբանել Լ.Արոնյանի այցը Բաքու."Որոշ մարդիկ,ովքեր այցելել են ժամանակին Լեռնային Ղարաբաղ և խախտել են դրանով Ադրբեջանի օրենքները՝հրապարակավ ներողություն են խնդրում...Ոմանք դա անում են ոչ միտումնավոր...Մեր ԱԳՆ ուշադիր հետևում է այս դեպքերին և ըստ կարևորության թույլ է տալիս ոմանց ժամանել Ադրբեջան...Ես գտնում եմ,որ այս քայլն արվել է հանում ՍՊՈՐՏԻ, համերաշխության և խաղաղության..."
Ազադ Ռահիմովի դեպքում են ասում՝լավ կլիներ բերանը չբացեր...Նախարար Ա.Ռահիմովը լավ գիտի,որ Լևոն Արոնյանը ՇԱՏ ԼԱՎ գիտակցելով է մեկնել Արցախ և մտադրություն էլ չունի որևէ մեկից ներողություն խնդրել...Առավել ևս ազեր-կոյունլուներից...Ռահիմովը նաև շատ լավ պատկերացնում է,թե ինչ կշիռ և արժեք ունի աշխարհում շախմատիստ Լ.Արոնյանը...Նրա նման շախմատիստներին հյուրընկալելը ՄԵԾ ՊԱՏԻՎ է այսպիսի մրցաշարեր անցկացնողների,առավել ևս Բաքվի համար...Ա.Ռահիմովը մոռացել է,թե ինչպես էին ՖԻԴԵ-ի նախագահ Կ.Իլյումժինովի միջոցով համոզում Արոնյանին ժամանել Ադրբեջան,քանի որ Լևոնն իր հարցազրույներից մեկում հայտարարել էր,որ Բաքուն այն քաղաքը չէ,որտեղ ինքը իրեն հանգիստ կզգա...Լ.Արոնյանը թքած ունի ազերիների "սև ցուցակների" վրա...Այդ Բաքուն պետք է խնդրի,որ Լևոնն ընդունի նրանց հրավերը...Ա.Ռահիմովը խուսափել է մեկնաբանել Դորտմունդի "Բորուսիայի" հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի Ադրբեջան այցելելու մասին հարցը..."Սպորտսմեն" Ռահիմովը ստիպված է մեկնաբանել Ադրբեջանի ԱԳՆ զավեշտալի արարքները...
Պարզվում է,որ Բաքուն ՍՏՈՒՄ է` ասելով,թե "սև ցուցակում" հայտնվածներին կներեն միայն գրավոր ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ խնդրելուց հետո...Լևոն Արոնյանը և Հենրիխ Մխիթարյանը ՀԱՍՏԱՏ “ մեղա չեն գալու" Բաքվի առաջ և այցելելու են Ադրբեջան...Համոզված եմ,որ իրենց հաղթանակով նաև մեծ ՏՀԱՃՈՒԹՅՈՒՆ կպարգևեն Ի.Ալիևին...
Գագիկ Համբարյան-Facebook