Իռլանդիայի առաջնության 2-րդ դիվիզիոնի «Լոնգֆորդ Թաուն» ակումբի պաշտպան Պատրիկ Ֆլիննը չափից դուրս շատ ժամանակ է անցկացնում սոցկայքերում:
ֆուտբոլիստն ուշացել է «Շեմրոկ Ռովերսի» հետ կարևոր հանդիպումից:
Ֆուտբոլիստը խաղի մասին իմացել է միայն ակումբի թվիթերյան էջի գրառումից, ինչից անմիջապես հետո շտապել է ստադիոն:
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ֆուտբոլիստը վնասվածք ունի և, այսպես, թե այնպես, դուրս չէր գալու խաղադաշտ: