Վերջին մի քանի օրերին Լիբանանում գրանված ավազամրրիկը դեռ շարունակվում է։
Ըստ տեղի լրատվամիջոցների, ավազամրրիկի պատճառով 4 մարդ է զոհվել և կան 1000-ից ավելի վիրավորներ հիվանդանոցներում։ Երեկ երեկոյան ավազամրրիկի ուժգնությունը թեթևացել է, սակայն առավոտյան կրկին վերսկսվել, բայց ոչ նախորդ օրերի ուժգնության։
Օդերևութաբանները հաղորդում են, որ այն շարունակվելու է մինչև շաբաթ առավոտ, երբ հարավ-արևմտյան քամիները կնպաստեն մրրիկի դադարելուն։
Ավազամրրիկը այսօր առավոտյան խլել է 70-ամյա մի կնոջ կյանքը։