Իրանական բարքերն ու օրենքները խախտելը իր մեծ պատիժն ունի նախատեսած։
Իրանցի ծաղրանկարչուհի Աթենա Ֆարղադանին կարող է ազատազրկման ժամկետ ստանալ իր փաստաբան Մոհամմադ Մողիմի ձեռքը սեղմելու համար։
Ըստ աղբյուրների այդ ժեստը որակել են որպես անառակություն և անպարկեշտություն։ Նույն մեղադրանքները ներկայացվել են նաև նրա փաստաբանին։
Դրա համար ընթացիկ տարվա սկզբին նկարչուհին դատապարտվել է 12 տարի 9 ամիս ազատազրկման։
Այժմ Ֆարղադանիին նոր դատ է սպասվում։


