Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին չի հրավիրվելու մայիսի 26-ին Վրաստանի անկախությանը նվիրված տոնակատարություններին: Այս մասին հայտարարել է խորհրդարանի փոխխոսնակ Մանանա Կոբախիձեն: Միաժամանակ նա նշել է, որ նահագահը իրավունք ունի հյուրընկալելու յուրաքանչյուր ակցիաների և իր կոչը ուղղել բնակչությանը:

Նախագահի աշխատակազմաից հայտնում են, որ իրենց ոչինչ հայտնի չէ այս հարցի կապակցությամբ:

Ինչպես նշել է խորհրդարանի փոխխոսնակը Резонанси պարբերականին տրված հարցազրույցի ժամանակ, ռազմական շքերթ տեղի չի ունենալու, սակայն տեղի է ունենալու ակցիաներ, որտեղ ներկայացված կլինի նաև ռազմական տարրը, սակայն ինչ չափերով դեռևս պարզ չէ: