ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ նախարարությունը ռազմավարական որոշակի առաջնահերթություններ ունի ու շարունակելու է աշխատել դրանց շրջանակում: Սակայն նա ժամանակ խնդրեց լրագրողներից՝ պատասխանելու բոլոր հարցերին:
«Դուք գիտեք, ես չեմ խորշում լրատվամիջոցների հետ շփումից, բայց ես ձեզնից ժամանակ եմ խնդրում, որոշակի ժամանակ անց մանրամասն կանդրադառնանք բոլոր այն հարցերին, որոնք դուք այսօր բարձրացնում եք»,- ասաց նա:
Պատասխանելով հարցին, թե ի վերջո վարչապետի գործոնը կապ ուներ իր՝ այս պաշտոնում նշանակվելու հարցում, նախարարն ասաց. «Հանրապետության Նախագահն է նշանակում ՀՀ արդարադատության նախարարին»:
Արփինե Հովհաննիսյանը ժամանակ է խնդրում լրագրողներից


