Սահմանամերձ գյուղեր հաճախակի այցելող «Հանրապետական» խմբակցության անդամ Գագիկ Մելիքյանը հավաստիացնում է, որ ստեղծված լարված վիճակները սահմանամերձ տարածքներում խուճապային վիճակ չեն առաջացրել:
Այս մասին նա հայտարարել է լրագրողների հետ զրույցում.
«Ահավոր լարված է վիճակը Տավուշի մարզին կից ադրբեջանական գյուղերում: Աադրբեջանական գյուղերի բնակիչների 50 տոկոսից ավելին փախուստի են դիմել»,- ասաց նա և հավելեց.
«Դիտարկումները ցույց են տվել, որ գյուղերը դատարկ են, քանի որ անասուններն անտեր թափառում են: Խուճապային իսկական վիճակ է ադրբեջանական գյուղերում. սահմանամերձ Այգեպար, Չինարի և Ոսկևան գյուղերին սահմանամերձ ադրբեջանական Ալիբելի, Աղդամ և Թաթըլլի գյուղերը գրեթե ամբողջությամբ դատարկ են»: