- Հասարակության մեջ կարծիք կա, որ Հայկոն և Մկոն մեկ ամբողջական էին և նրանց հումորն էր ամենալավը: Դուք համամի՞տ եք, որ դրանք ամենաստացված նախագծերն էին:
- Բնականաբար, ստացված էր «Կարգին հաղորդումը», և դա ոչ մեկի համար գաղտնիք չէ: Դա մեր ամենաստացված պրոյեկտներից մեկն էր: Անեկդոտից ուժեղ բան հնարավոր չէ մտածել, մինչև այսօր դա ապացուցված է: Անեկդոտը, որը ժողովրդի կողմից ստեղծված է, ունի սկիզբ, ընթացք և վերջ, արդեն սցենար է: Քեզ ուղղակի մնում է գեղեցիկ կերպով դա մատուցել, ապահովել գեղեցիկ ընթացք և գեղեցիկ ձևով նկարահանել: «Կարգին հաղորդում»-ից հետո ես նմանատիպ պրոյեկտ չեմ մտաբերում:
- Նույն ձևաչափով հնարավո՞ր է նորից համագործակցել:
- Կարծում եմ՝ ոչ, որովհետև մենք ոչ թե խնդիրների պատճառով չեն նկարել «Կարգին հաղորդում»-ը, այլ այդ հաղորդումն արդեն սպառել էր իրեն: Որովհետև մենք նկարահանեցինք հազարից ավելի անեկդոտ և ուղղակի վերջացան անեկդոտները: Հանդիսատեսը կհիշի, որ մենք դրանից հետո արեցինք «Կարգին սերիալ»-ը, որը երկար գնաց: Այնպես որ կարծիքը, թե մենք ինչ-որ տարաձայնությունների պատճառով դադարեց «Կարգին հաղորդում»-ը, չի համապատասխանում իրականությանը»:
- Դերասանին պետք է տեսնենք դերը խաղալի՞ս, թե՞ նաև հասարակության կողքին, հասարակական կարծիք, հանրային դժգոհություն արտահայտելիս:
- Ես կարծում եմ, որ ամեն մեկն իր աշխատանքը պետք է անի: Այն երիտասարդությունը, որ մենք տեսանք, որ փայլուն կերպով իրեն դրսևորեց, նրա հետևից պետք է գնան մարդիկ: Իմ բնագավառում աշխատողներին ես լավ եմ ճանաչում, և այն անկեղծությունը, որ ես չեմ տեսնում այնտեղ գտնվելու ժամանակ, համաձայն չեմ, որ այդ մարդիկ իրենց հետևից պետք է տանեն բազմությունը:
Չեմ ընդունում այն կարծիքը, որ ասում են. «Ամոթ է, գնանք, մի հատ երևանք, նկարահանվենք, տեսնեն, որ եկել ենք ու գնանք մեր գործերով»: Կա՛մ պայքարում ես, կա՛մ չես պայքարում»,- գրում է թերթը:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: