ՀՀ կրթության և գիտության նախարարությունում մեկնարկել է «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» և «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթների եզրափակիչ հանրապետական փուլը, որին մասնակում են 44 մանկավարժներ` ՀՀ բոլոր մարզերից և մայրաքաղաք Երևանից:

Մրցույթներն անցկացվում են ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովների կողմից: Արդյունքների ամփոփումից հետո, հանձնաժողովները կընտրեն «Տարվա լավագույն ուսուցչին», «Տարվա լավագույն տնօրենին» և «Տարվա լավագույն դաստիարակին»: Ըստ ավանդույթի, հաղթողների անունները կհրապարակվեն hոկտեմբերի 5-ին՝ Ուսուցչի օրը:

Տոնի շրջանակում« Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» և «Տարվա լավագույն դաստիարակ» հանրապետական մրցույթում հաղթած մանկավարժները կարժանանան պարգևների: «Տարվա լավագույն ուսուցչին» և «Տարվա լավագույն դաստիարակին» ՀՀ վարչապետի կողմից կհանձնվեն ավտոմեքենաներ:

«Տարվա լավագույն ուսուցիչ» մրցույթում սահմանվել են նաև հետևյալ անվանակարգերը`•«Նվիրում երեխաներին», •«Ավանդույթները և նորարարությունը մանկավարժության մեջ», •«Ազգային ավանդույթները պահպանելու և փոխանցելու համար»: «Տարվա լավագույն տնօրեն” մրցույթում սահմանվել են նաև հետևյալ անվանակարգերը» •«Ուսումնադաստիարակչական աշխատանքները լավագույնս կազմակերպելու համար», •«Հայրենասիրական և գեղագիտական դաստիարակության լավագույն փորձի համար», •«Ուսուցման նորագույն մեթոդների ներդրման լավագույն փորձի համար», «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթում սահմանվել են նաև հետևյալ անվանակարգերը ` •«Սիրտս նվիրում եմ երեխաներին», •”Երեխաների կյանքը հետաքրքիր անակնկալներով հարստացնելու համար”, •«Բնության կրտսեր բարեկամ դաստիարակելու համար»: