Դորտմունդի «Բորուսիան» մտադիր է երկարաձգել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ պայմանագիրը, որն ավարվում է 2017 թվականին:
SportBild-ի փոխանցմամբ՝ կողմերի միջեւ բանակցությունները սկսվելու են Բունդեսլիգայի ձմեռային դադարի ժամանակ: Նոր պայմանագիրը նախատեսվում է մինչև 2020 թվականը:
Նախորդ մրցաշրջանում Մխիթարյանի՝ ոչ այնքան հաջող ելույթները տեղիք էին տվել մտածելու, որ հայազդի ֆուտբոլիստը կարող է հեռանալ գերմանական ակումբից:
Սակայն նոր մրցաշրջանում, նոր գլխավոր մարզչի գլխավորությամբ Մխիթարյանը փայլուն խաղ է ցուցադրում, և «Բորուսիայի» ղեկավարությունը չի քննարկում նրա հնարավոր տրանսֆերը:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը պաշտոնական 8 խաղում արդեն հասցրել է դառնալ 8 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: