Հայաստանի ռազմական գերատեսչությունը Ադրբեջանի պաշտպանության նախարարին խորհուրդ է տալիս չզբաղվել ավելորդ հռետորաբանությամբ:
«Ադրբեջանի պաշտպանության նախարարն, ըստ երևույթին, խիստ մտահոգված է և փորձում է որպես իրականություն ներկայացնել Ադրբեջանում այս օրերին ընթացող զորավարժության պայմանական սցենարը: Խորհուրդ կտայինք Զաքիր Հասանովին չզբաղվել ավելորդ հռետորաբանությամբ»,- այս հայտարարությունը տարածել է Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը՝ մեկնաբանելով Զաքիր Հասանովի խոսքերը, թե սահմանագոտում հայկական օդուժի թռիքների կապակցությամբ իր կողմից հրաման է տրվել ոչնչացնել հայկական ինքնաթիռները սահմանը խախտելու դեպքում:
«Ինչ վերաբերում է սահմանագոտում իրականացվող թռիչքներին, ապա հայկական օդուժը մշտապես ուսումնավարժական թռիչքներ է իրականացնում ՀՀ ամբողջ տարածքում»,- նշված է հաղորդագրության մեջ: