Սեպտեմբերի 8-ին ողբերգական դեպք էր գրանցվել. Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական համալիրում Անդրանիկի 102 շենքի բակում հայտնաբերել էին 25-ամյա երիտասարդի դի:
Երիտասարդի անունը Տիգրան էր: Մեզ հետ զրույցում բնակիչները միայն դրականն են պատմում երիտասարդի և իր ընտանիքի մասին: Տիգրանը նշանված էր և հոկտեմբերին պատրատվում էր ամուսնանալ:
Այսօր, կարծես հաստատվում է, թե տղան ինքնասպան է եղել: Հարազատներին ինքնասպանության պատճառը անհայտ է, սակայն բնակիչների շրջանում վարկածներ կան: Նրանք նշում են, որ Տիգրանը նախքան դեպքը վիճել է հարազատների հետ: Նա երկու օր անքուն է եղել և վատ ինքնազգացողություն է ունեցել, ինչի համար հարազատները շտապօգնություն են կանչել:
YerevanNews.am-ը դեպքի առընչությամբ կապ հաստատեց Քնչական կոմիտեի հետ, որտեղից հայտնեցին, որ նախապատրաստվում են նյութեր, ինչի համար նախատեսված է 10 օր ժամկետ: Այնուհետև կորոշվի քրեական գործ հարուցվում է, թե ոչ: