Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները պետք է կարգավորվեն մինչ հայերի ցեղասպանության 100-ամյա տարելիցը, հակառակ դեպքում այս հարցում առաջխաղացման հույս ունենալ անհնար է: Այս մասին Regnum գործակալության հետ հարցազրույցի ժամանակ հայտնել է Օքսֆորդի միջազգային հարաբերություններ և քաղաքագիտություն ամբիոնի պրոֆեսոր, քաղաքագետ Նիլ Մակֆարլեյնը:
Զրուցակիցը նշել է, որ հարաբերությունների կարգավորման հնարավորությունը կախված կլինի այն բանից, թե ինչպես Հայաստանը և հայկական սփյուռքը կպատրաստեն և կանցկացնեն հայերի ցեղասպանության հարյուրամյակին նվիրված միջոցառումները: Նրա խոսքերով երկկողմանի հարաբերություններում մինչ 2015 թվականը արձանագրված առաջխաղացումը կարող է հիմք հանդիսանալ դրանց զարգացման համար նաև հետագայում:
«Ներկա պահին արաձանագրությունների վավերացման գործընթացը սառեցվել անորոշ ժամանակով: Ուշադրություն դարձնելով ներկա ստեղծված իրավիճակին` դժվար թե Թուրքիայի խորհրդարանը կվավերացնի հայկական կողմից ընդունելի փաստթուղթը: Իր հերթին Երևան չի ստորագրի Անկարայի նախապայմանների ներքո: Հարաբերությունների կարգավորումը երկկողմանի գործընթաց է: Առաջին հերթին խոսքը գնում է այսպես կոչեցյալ վերևից կարգավորմանը օրինակ արձանագրությունների տեսքով, և ներքևից միջոցառումներ ավելի ստորին մակարդակում, որոնք ուղղված կլինեն հարաբերությունների գործնական կարգավորմանը օդային հաղորդակցություն, վիզայի հարցեր, առևտուր, մշակույթային, ակադեմիական հարաբերությունների կարգավորում: Ներկայումս «ներքևից կանունավորումը» ավելի խոստումնալից է թվում, քան բարձր մակարդակում կարգավորման մոտեցումը»,- նշել է փորձագետը:
Մակֆարլեյնի կարծիքով ներքևից մոտեցումը ավելի նախընտրելի է, քանի որ անհնար է Թուրքիային ստիպել հրաժարվել նախապայմաններից կամ վավերացնել արձանագրությունները: Պատասխանելով Ադրբեջանից Թուրքիայի էներգետիկ անկախության և Անկարայի վրա Բաքվի ազդեցության հնարավորության մասին Մակֆարլեյնը իրավիճակը նկարագրել է այսպես.« Ինչքան որ ես եմ հասկանում, Թուրքիան էներգետիկ տեսանկյունից ավելի շատ Ռուսաստանից, քան Ադրբեջանից կախում ունի: Հարցը ավելի շատ մեկա այլ մակերեսի վրա է կանգնած: Հարցը ոչ թե էներգետիկ անկախության, այլ Թուրքիայի հասարակական կարծիքի վրա Ադրբեջանի ազդեցության մասին է: Վերջապես Ադրբեջանը չունի գազի և նավթի արտահանման տարբերակ, քան Թուրքիան է: Այսպիսով Անկարան այստեղ ունի նաև իր ազդելու մեխանիզմները»,- նշել է փորձագետը` շեշտելով, որ Թուրքիան իր հերթին ունի ամուր դիրքեր Անդրկովկասում և պոտենցիալ հզոր մրցակիցներ նա չունի: