Ըստ «Արևելք» լրատվամիջոցի՝ քրդամետ HDP կուսակցության հայազգի երեսփոխան Կարո Բայլաըն մյուս պատասխանատուների հետ մեկնել է Ճիզրէ (Ճեզիրէ):
Պատվիրակության մաս են կազմել HDPանդամ 2 նախարարներ և խորհրդարանի անդամ շուրջ 30 երեսփոխաններ: Մինչ անվտանգության մարմիններն արգելել են անդամներին մուտքը քաղաք, պաշարման տակ եղած քաղաքը հայտնվել է մարդկային ծանրագույն պայմանների մեջ:
Տարբեր աղբյուրներ հայտնում են, որ ավանում կա բնակչության կողքին ավել քան 300 քուրդ զինյալներ, որոնք պաշարման հետեվանքով ջրի և սննդի լուրջ տագնապների ընդառաջ են գտնվում:
Նշենք, որ վերջերս PKK -ի զինյալներին և թուրքական ապահովական մարմիններին միջև գրանցված բախումները երկրում ծանր դրություն են ստեղծել: Երեկվա տեղեկություններով նշվել էր, որ Պոլսի հայկական թաղերում թուրք ազգայնականներ երթ կազմակերպելով քուրդերի ու հայերի դէմ վանկարկումներ են կատարել:
Թուրքիայի ընդհանուր իրավիճակը մնում է լարված: