Արաբական լրատվամիջոցներից «SHAM FM»-ը ևս անդրադարձել է ՀՀ նորընտիր նախարարուհի Արփինե Հովհաննիսյանին։
Հոդվածում խոսվում է նրա տարիքին, չամուսնացած լինելու հանգամանքին, գեղեցկությանն ու գրավչությանը, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում առաջին իգական ներկայացուցիչը լինելու փաստին։
Նշենք, որ արաբական «Addiyar» կայքը անդրադարձել է ՀՀ նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանին՝ նրան անվանելով աշխարհի ամենագեղեցիկ նախարարուհին: Նրանց կողմից հրապարակվել է նախկին պատգամավորի մի քանի լուսանկարներ, ինչպես նաև տեղեկություններ նրա մասին: