Այսօր YerevanNews.am-ին Երևանի Ավան վարչական շրջանի մի խումբ տնտեսվարողներ ահազանգեցին, որ Ավանում հայտնվել է մի բարեգործական երթուղի, որն անվճար սպասարկում է քաղաքացիներին: Երթուղին սկսվում է Ավանից և ավարտվում` «Ռոսիա» տոնավաճառին հարող տարածքում: Տնտեսվարողներից մեկը` թիվ 27 ավտոբուսային երթուղու տնօրեն Արսեն Արամյանն ասաց, որ իրենք որպես ներկրողներ վնասներ կկրեն, եթե քաղաքացիներին Բ/Ը-ները սպասարկեն անվճար, իսկ վարորդները կդադարեն աշխատել.«Վարարդները կանգնելու են, մեծ գումարներ կան, վարկեր, բանկերին չենք կարողանալու փակենք, պայմանագրերն արդեն դադարեցվելու է, որը կապված է քաղաքապետարանի հետ»,-ասաց Արսեն Արամյանը: Վերջինիս հետ բազմաթիվ տնտեսվարողներ նույնպես համակարծիք էին և նրանք դիմել էին Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին, որն էլ YerevanNews.am-ի հետ զրույցում ներկայացնում է եղելությունը:
YerevanNews.am-ի տեսանյութը` ստորև