«Ոտքի՝ Հայաստան» քաղաքացիական շարժման խորհուրդը հարգանքով է վերաբերվում «Ո՛չ թալանին» նախաձեռնության որոշմանը՝ ինքնուրույն անցկացնել հավաք-երթ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման դեմ, և ողջունում է այդ պայքարի նոր ալիքին միացող բոլոր արժանապատիվ քաղաքացիներին:

Արձագանքելով «Ոչ թալանին» նախաձեռնության առաջ բերած կարգախոսներին, այդ թվում՝ «Մենք ուժեղ ենք միասին» կարգախոսին, «Ոտքի՛ Հայաստան» քաղաքացիական շարժման համախոհները կմասնակցեն այսօրվա հավաք-երթին:

Միաժամանակ կոչ ենք անում ոստիկանությանը և ցուցարարներին՝ ցուցաբերել միմյանց նկատմամբ հանդուրժողականություն և զերծ մնալ ուժի կիրառումից, ասվում է հայտարարության մեջ: