Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքn ազատ է արձակվել բանտարկությունից,որը մեղադրվում էր 2011 թվականի հեղափոխության օրերին ցուցարարներին կրակելու մեջ: Այսօր այսպիսի օրենք է ընդունել Կահիրեի դատարանը:

Ինչպես հայտնել է դատավորը «Մուբարաքn ազատվել է կալանքից, եթե նա չի մեղադրվում այլ գործերով»: Համաներման հայցը ներկայացվել է պետության նախկին ղեկավարի իրավապաշտպան Ֆարիդ ադ Դիբի կողմից:

Նախկին նախագահի ձերբակալության` օրենքով նախատեսված նախնական ժամանակահատվածները շուտվանից վերջացել են, իսկ ցմահ բանտարկությունը, որի համաձայն նա արդեն կես տարի անցկացրել է կես տարի Տորայի բանտում, անվավեր է ճանաչվել վճռաբեկ դատարանի որոշմամբ:

Անցած տարվա վերջին դատավորները բավարարել էին իրավապաշտպան կողմի բողոքը և որոշում էին կայացրել վերանայել «հունվարի 25-ի» հեղափոխության օրերին սպանված ցուցարարների քրեական գործը:

 

.Միաժամանակ ապրիլի սկզբին Մուբարաքի դեմ հարուցվել էր մեկ այլ քրեական գործ կաշառակերության մեղադրանքով: Ապրիլի 7-ին գլախվոր դատախազը Թալաաթ Աբդալլահ Իբրահիմը  վավերացրել էր երկրի նախկին նախագահի ձերբակալությունը 15 օրով կապված պետական միջոցների անօրինական յուրացման հանգամանքների հետաքննության հետ: Խոսքը գնում է կառավարման վերջին տարիներին պետական գանձարանից 160 մլն դոլար գողության մասին:

Այս պահին դատավորը քննում է այն հարցը, թե իվիճակի է Մուբարաքը, որը այժմ գտվում է մայրաքաղաքային ռազմական հոսպիտալներից մեկում, դե ֆակտո դուրս գալ ազատություն:Այս մասին հայտնում է Итартасс գործակալությունը: