Բաքվում երեկ մեկնարկեց շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը:
Առաջին փուլի առաջին դասական պարտիաներում Հայաստանի ներկայացուցիչները գրանցեցեին հետևյալ արդյունքները.
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը սպիտակներով հաղթանակ էր տարել լյուքսեմբուրգցի Միխայել Վայդենկելերի նկատմամբ:
Գաբրիել Սարգսյանը սևերով ոչ ոքի խաղաց լեհ Մատեուշ Բարտելի հետ:
Հրանտ Մելքումյանը սևերով առավելության հասավ ամերիկացի Գատա Կամսկու նկատմամբ:
Սամվել Տեր-Սահակյանը սպիտակներով ոչ ոքի խաղաց ռուսաստանցի Նիկիտա Վիտյուգովի հետ:
ԱՄՆ-ն ներկայացնող Սամուել Սևյանը սևերով ոչ ոքի խաղաց ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի, իսկ Վարուժան Հակոբյանը՝ սպիտակներով, չեխ Վիկտոր Լազնիցկայի հետ:
Հավելենք, որ առաջին փուլի երկրորդ դասական պարտիաները կկայանան այսօր: