YerevanNews.am-ն արդեն տեղեկացրել  էր, որ այսօր` առավոտից, Երևանի Ավան  վարչական շրջանի բազմաթիվ  տնտեսվարողներ դիմել էին Երևանի  քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ  Հենրիկ Նավասարդյանին, թե Ավանից «Ռոսիա»  տոնավաճառին հարող տարածք բարեգործական երթուղի է հայտնվել, որը  սպասարկում է անվճար: Տնտեսվարողների պնդմամբ իրենք մեծ վարկեր են վերցրել, որպեսզի բոլորովին նոր ավտոբուսներ ներկրեն, սակայն այս դեպքում իրենք չստանալով շահույթ չեն կարողանալու այդ գումարները վճարել:

YerevanNews.am-ի թղթակիցը լինելով Ավան վարչական շրջանում` տեսավ, թե  ինչպես են տնտեսվարողներին միացել Ավանի մի խումբ բնակիչներ և ասու էին, որ իրենց բարեգործական երթուղի անհրաժեշտ չի: Նրանք իրենց գոհունակությունը հայտնեցին, իրենց թաղապետին, քաղաքապետին և ծափահարություններով ճանապարհեցին ավտբուսին, որն ի վերջո լքեց Ավան վարչական շրջանը:

Մանրամասները` YerevanNews.am-ի տեսանյութում