Ադրբեջանական ԶԼՄ-ները գրանցել են հերթական մարտական կորուստը ադրբեջանական բանակում: 18-ամյա զինծառայող Բալաահմեդ Ռուստամովը զոհվել է Ղազախի շրջանում տեղակայված զորմասերից մեկում: Նա ծառայության է կոչվել Զիրյա կոչվող գյուղից, 6 ամիս առաջ:
Այս մասին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն չի արել:
Ինչպես նաև նշվում է ևս մեկ զոհված ենթասպայի՝ 1981թ.-ի ծնված Մամեդլի Ռամին Գիյամեդդին օղլուի, մասին:
Նշենք նաև, որ երեկ թշնամին կրակոցներ էր արձակում Տավուշի մարզում խաղողի այգիներում աշխատող խաղաղ բնակչության ուղղությամբ։