Խեղդվողին ջրից դուրս բերելուց անմիջապես հետո պետք է շրջել նրան երեսնիվայր՝ հնարավորություն տալով, որ ջուրը և փսխման զանգվածները դուրս թափվեն բերանից, բայց չպետք է փորձել հեռացնել ողջ ջուրը, քանի որ շնչուղիներին անցած ջրի 50-60%-ը շատ արագ ներծծվում է անութային հունի մեջ։
Թոքերից ջուրը հեռացնելու նպատակով՝
• տուժածին պետք է հենել օգնողի՝ ծունկը ծալած աջ ոտքի ազդրին՝ աշխատելով, որ նրա գլուխը լինի կոնքից ցած,
• տուժածի մեջքին հարվածելով՝ փորձել դուրս մղել ջուրը (մոտ 1 լիտր),
• փսխելու կամ հազ առաջանալու դեպքում պետք է աշխատել ամբողջությամբ մաքրել ստամոքսը և շնչուղիները։
Գիտակցությունը կորցրած տուժածների շրջանում փսխման և հազի բացակայության դեպքում 15 վայրկյանից ավելի չպետք է հատկացնել շնչուղիներից ջուրը դուրս բերելուն, այլ անմիջապես՝
• շրջել տուժածին մեջքի վրա,
• սկսել կատարել սիրտ-թոքային վերակենդանացում,
• կանչել շտապօգնություն:
Առաջին օգնություն ասֆիքսիկ ջրահեղձման ժամանակ
Տուժածին ջրից դուրս բերելուց հետո շնչառության կանգի դեպքում անմիջապես ձեռնարկել սիրտ-թոքային վերակենդանացում:
Վրեժ Հովսեփյան` facebook