Սաուդյան Արաբիայի կրոնական ուխտագնացության հռչակավոր կենտրոնը գտնվում է Մեքքայում։ Ամեն տարի այս ամսին Մեքայի Ալ Քահպե սրբավայր են հաճախում միլիոնավոր մուսուլման ուխտավորներ աշխարհի բոլոր երկրներից։
BBC-ն հաղորդում է, որ երեկ ժամը 17։23-ին Ալ Քահպեն շրջապատող պարիսպի ամբարձիչներից մեկն ընկել է խաղաղ աղոթողների վրա։
Արդյունքում զոհվել է 107 մարդ և վիրավորվել է 230-ը։
Արդեն սկսվել են «Ալ Հաջ» կոչվող ուխտավորների այցելությունը։ Ակնկալվում է դեռ մոտ 2 000 000 այցելուների հոսք։
Պարզվել է, որ հզոր քամին և առատ տեղումներն են ամբարձիչի ընկնելու հիմնական պատճառը։ Քամու արագությունը 83 կմժ է գրանցվել։