2015թ. սեպտեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Տաջիկստանի Հանրապետություն:
Հայկական պատվիրակությունը մասնակցելու է սեպտեմբերի 15-ին Դուշանբեում կայանալիք ՀԱՊԿ-ի պաշտպանության, արտաքին գործերի նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին: