Սեպտեմբերի 12-ին, ժամը 11.37-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզ Արփի գյուղի 1-ին փողոցի տներից մեկի լոգարանում օձ է նկատվել, որը բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բռնել են իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: