Ուշագրավ մանրամասներ են ի հայտ եկել Միջերկրական ծովում խեղդված՝ ծագումով Սիրիայի Քոբանի քաղաքից 3 ամյա Այլան Քուրդիի մահվան ողբերգական միջադեպի վերաբերյալ: Փախստականներին տեղափոխող նույն նավի վրա եղած և իր ամուսնու ու մեկ դստեր հետ փրկված (նրա մյուս 2 աղջիկները նույնպես խեղդվել են) իրաքցի Զայնաբ Աբասն ավստրալիական հեռուստաընկերություններից մեկին Skype-ի միջոցով տված հարցազրույցում պատմել է, որ փոքրիկի հայրը՝ Աբդալլահ Քուրդին, ևս զբաղվել է սիրիացի փախստականներին Թուրքիայից Եվրոպա մաքսանանենգ եղանակով տեղափոխելով, և նավի ղեկին եղել է հենց նա: Իրաքցի կնոջ հավաստմամբ՝ նավի խորտակաման պատճառը եղել են գերծանրաբեռնվածությունը և Քուրդիի կողմից այն բավական արագ վարելու հանգամանքը. իսկ խորտակվելուց հետո, երբ փախստականները հայտնվել են ջրում, վերջինը խնդրել է՝ «չմատնել իրեն»:
Մինչդեռ Քուրդին, ով նավաբեկության հետևանքով կորցրել է իր ընտանիքը, պնդում է, որ ինքը հայտնվել է նավի ղեկին միայն այն բանից հետո, երբ նավը լցվել է ջրով, և ծագումով թուրք նավապետը նետվել է ծովը:
Ի պատասխան, Զեյնաբը նշում է, որ Քուրդիի հետ ծանոթացել է ավելի վաղ Թուրքիայում. սրճարանում նրան և մեկ այլ մարդու է փոխանցել 10 հազար դոլար՝ Եվրոպա հասնելու համար: Իսկ խոսակցության ներկա վերոնշյալ երրորդ անձն իրաքցի կնոջը հավաստիացրել է հետևյալ խոսքերով. «Դուք կարող եք չանհանգստանալ, նավապետը նույն նավով տեղափոխելու է նաև իր կնոջն ու 2 երեխաներին»…
Արմեն Պետրոսյան-Facebook