Անգամ Վլադիմիր Պուտինը` Ռուսաստանում ամենաազդեցիկ մարդկանցից մեկը, ենթարկվել է օտար գրքերից գիտական թեզիսների գրագողության հրապուրանքին: Նշում է իտալական La Repubblica պարբերականը:

Հրատարակչության տվյալներով Պուտինի դեպքում խոսքը գնում է տնտեսության մասին, որը «ինչպես հայտնի է նրա անձնական թույլ կողմն է»:

 «Գրագողության մասին լուրերը տարածվել են շատ վաղուց: Արդեն մի քանի տարի է հեղինակավոր ամերիկացի գիտնականները երիտասարդ Պուտինի աշխատանքը համարում են գրագողություն: Խնդիրը կայանում է նրանում, որ այժմ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը իրական խաչակրաց արշավանք է սկսել գրագողության և կեղծ կոչումների դիմաց, որը Ռուսաստանի պետկրթության իրական խոցելի կողմերն են: Եվ այժմ գրագողության դեմ պայքարող հանձնաժողովները հանդիպել են Պուտինի սկանդալային և անսովոր սխալի հետ»,- նշել է հոդվածի հեղինակը:

«Կրեմլը լռում է: Փորձագետները այս դեպքը թողնում են առանց մեկնաբանությունների: 1996 թվականին, երբ ներկայիս նախագահը նոր էր սկսում իշխանությունների բարձունքներին տիրելը, իր թեկնածուական ատենախոսությունը պաշտպանել է Սանկտ Պետերբուրգի «Գորնի» ինստիտում «Շուկայական հարաբերությունների ձևավորման պայմաններում տարածաշրջանի լեռնահանքային բազայի վերարտադրման ռազմավարական պլանավորումը» թեմայով:

Հրատարակչությունը նշում է, որ Վաշինգթոնի Բրուքինգյան համալսարանի գիտնականներից մեկը պարզել է, որ ատենախոսության 218 էջից 60 %-ը և առնվազն 6 գծապատկեր վերցված է եղել տնտեսագիտության ամերիկյան դասագրքից, որը թարգմանվել է ԱԱԾ-ի ակադեմիայի կողմից 1994 թվականին: