Բաքվում մեկնարկած շախմատի աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի երկրորդ դասական պարտիաներում Հայաստանի ներկայացուցիչները գրանցեցեին հետևյալ արդյունքները. Նյութի աղբյուրը` http://yn.am/?sport&p=48564&l=am
Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը 2:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ լյուքսեմբուրգցի Միխայել Վայդենկելերի նկատմամբ և դուրս եկավ 1/32 եզրափակիչ:
Հրանտ Մելքումյանը 1/32-րդ եզրափակչում ոչ-ոքի խաղաց ԱՄՆ-ն ներկայացնող Գատա Կամսկու հետ: Երկու պարտիաների արդյունքում հայ շախմատիստը հաղթեց 1,5:0,5 հաշվով և դուրս եկավ հաջորդ փուլ, որտեղ ուժերը կչափի Լ. Դոմինգես (Կուբա) – Ֆ. Պերես (Արգենտինա) զույգի հաղթողի հետ:
Սամվել Տեր-Սահակյանն ու Գաբրիել Սարգսյանը պայքարը հաջորդ փուլի ուղեգրի համար կշարունակեն լրացուցիչ պարտիաներում, քանի որ դասական 2 պարտիաներում էլ նրանք ոչ ոքի են խաղացել:
ԱՄՆ-ն ներկայացնող Սամուել Սևյանը ևս վաղը պետք է լրացուցիչ պարտիաներ անցկացնի հաջորդ փուլի ուղեգիր ձեռք բերելու համար:
ԱՄՆ-ն ներկայացնող մյուս գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը դուրս է մնացել հետագա պայքարից: