Ֆուտբոլի Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի 6-րդ տուրում  այսօր տեղի ունեցան 2 հանդիպումներ: 

«Բանանցը» ընդունեց «Գանձասար - Կապանին»  և սեփական հարկի տակ պարտվեց նվազագույն հաշվով: Հանդիման միակ գոլը 33-րդ րոպեին խփեց Նարեկ Բեգլարյանը:

Իսկ «Փյունիկը» կարողացավ 2:0 հաշվով հաղթել սեփական հարկի տակ հյուրընկալած «Ուլիսին»:

Գոլերը.

Վարդգես Սաթումյան (6), Վարդան Պողոսյան (82):

Այս հանդիպումներից հետո «Գանձասար - Կապանը» 11 միավորով երրորդ տեղում է, իսկ «Բանանցը»՝ 6 միավորով 6-րդ: Իսկ «Փյունիկը» վաստակեց 11 միավոր և հավասարվեց «Գանձասար - Կապանին»: