Ֆուտբոլի Գերմանիայի առաջնությունում այսօր տեղի ունեցան  4-րդ տուրի վերջին 2 հանդիպումները.

«Հոֆենհայմը» հյուրընկալեց Բրեմենի «Վերդերին» և սեփական հարկի տակ պարտվեց 1:3 հաշվով:

Գոլերը.

Էդուարդո Վարգաս (49) – Զլատկո Յունուզովիչ (45, 90+3), Անտոնի Ուջա (90+2):

«Շալկեն» նույնպես հաղթանակ տարավ տանը՝ 2:1 առավելության հասնելով «Մայնցի» նկատմամբ:

Գոլերը.

Ժոել Մատիպ (37), Կլաս - Յան Հունտելար (61) – Յանուս Մալի (42):

Հավելենք, որ այս տուրից հետո մրցաշարային աղյուսակը 12 միավորով  գլխավորում են Մյունխենի «Բավարիան» և Դորտմունդի «Բորուսիան»: