Այսօր մի երիտասարդ մուրացկանի տեսանք Կոմիտասի վրա: Կիսաբոմժոտ, վատ հագնված ու ահավոր մեկին նման:
Տաքսու վարորդը կռահելով մտածմունքս, ասաց
-Վանոյի տղեն ա: Փող -մող ա հավաքում, ստոլբեքի հայտարարություններն ա զաժիգալկով վառում, կարճ ասաց վարի ա գնում տղեն:
Մի տեսակ ապշած մնացի, դա լսելով:
Ես Վանոյի նկատմամբ շատ բացասական վերաբերմունք ունեմ, իրա բոլոր պլյուսերով հանդերձ, բայց տեսածս արդեն մի քանի ժամ է ինձ չի թողում հանգիստ մնալ:
Լավ, այսքան մարդու Վանոն լավություն էր արել, մարդ սարքել, հարստացրել, պաշտոն տվել, ցեխից կուկլա սարքել, լավ , դուք չեք ամաչում ձեր ուրացումից:
Եթե Վանոն չկա, ուրեմ վերջ, հա, կարելի ա ամեն ինչ մոռանալ ? Ուրեմն ձեզ այսքան լավություն արած մարդը արժանի է նրան, որ իրա տղեն դառնա բոմժ ու քաղաքով այդ վիճակով ման գա?
Հաստատ գիտեմ, որ Վանոյի լավության տակ մնացածները նույնիսկ կչարախնդան հանդիպելով երբեմնի Հայաստանի տեր ու տիրականներից մեկի որդուն այդ վիճակով:
Չգիտեմ, ինչի համար այդքան գրեցի, բայց այսօր իրոք ազդված եմ: Ազդված ու ապշած:
Տիգրան Քոչարյան՝ ֆեյսբուք