Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով ռուսական Պրեմիեր լիգայի հերթական տուրի «Ամկարի» դեմ խաղում խփեց իր 13-րդ գոլը, անդրադարձել է ԲԿՄԱ-ի դեմ հանդիպմանը, հայտնում է championat.com-ը:

- «Ռոստովի» դեմ խաղից հետո շատ երկրպագուներ ու լրագրողներ հայտարարեցին, որ «Սպարտակի» խաղում մեծ խնդիրներ կան...

- Խնդիրնե՞ր: Համաձայն չեմ: «Սպարտակի» բոլոր ֆուտբոլիստները խաղադաշտ են դուրս գալիս և ցանկանում են միայն հաղթել, բայց սա ֆուտբոլ է, և արդյունքը կարող է լինել թե՛ դրական, թե՛ բացասական:

- Մեկ շաբաթից առաջին անգամ կխաղաք ԲԿՄԱ-ի դեմ:

- Գիտեմ, որ դա այս թիմերի գլխավոր հանդիպումն է: Հուսով եմ, որ հաջորդ շաբաթ խաղադաշտ դուրս կգամ և կօգնեմ «Սպարտակին» հաղթանակ տոնել: