ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում սեպտեմբերի 13-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, ըստ նախնական տվյալների, հաղթել է գործող քաղաքապետ Սուրեն Ալեքսանդրի Գրիգորյանը:

ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքը տեղեկացնում է, որ քվեարկությանը մասնակցած 15 434 ընտրողից 10 686-ը քվեարկել են Սուրեն Գրիգորյանի օգտին:

Քաղաքապետի մյուս թեկնածուի՝ Արիս Արսենի Գրիգորյանի օգտին քվեարկել է 3 303 ընտրող:

Նշենք, որ սեպտեմբերի 13-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 207 համայնքներում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: