Ինչպես հայտնեց ենք, սեպտեմբերի 7-ին կառավարության շենքում ինքնասպանության փորձ կատարած Լյուդվիգ Հովհաննիսյանի վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր:
Այսօր արդեն նրա մոտ գրանցվել են դրական տեղաշարժեր: Այս մասին Yerevannews.am-ին հայտնեցին Համալսարանական թիվ 1 հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը: Նա նշեց, որ տղամարդը արդեն ցույց է տալիս գիտակցության նշաններ, արձագանքում է շրջապատին: Նրան անջատել են արհեստական շնչառության ապարատից:
Հիշեցնենք, որ նա հիվանդանոց էր տեղափոխվել էր գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքով: մեզ հետ զրույցում նշեցին նաև, որ գնդակը մի մասից մտել, մյուսով դուրս է եկել: