Այս տարվա նոյեմբերի 1-ին Ադրբեջանում սպասվում են Միլի Մեջլիսի հերթական ընտրություններ։ Ադրբեջանի օրենսդիր մարմինն ընտրվում է ՄԻԱՅՆ մեծամասնական համակարգով։ Ի.Ալիևն այսպես ավելի հեշտ է վերահսկում Միլի Մեջլիսի գործունեությունը, և զարմանալի չէ, որ 125 պատգամավորներից 72-ը ներկայացնում են նրա ՍԵՓԱԿԱՆ «Ենի Ազերբայջան» կուսակցությունը, 48-ն անկուսակցական են, որոնց մեծ մասը հարում է Ի.Ալիևին, իսկ 5-ը ներկայացնում են երկու «կուսակցություններ»։ Այս պարագայում ինձ հետաքրքրեց մի հարց՝ պաշտոնական Բաքուն անցկացնո՞ւմ է արդյոք «ընտրություններ» ԱՐՑԱԽՈՒՄ, քանի որ ՎԻՐՏՈՒԱԼ կյանքով ապրող ազերիների առաջնորդ Ի.Ալիևը նույնպես վիրտուալ վերաբերմունք ունի նաև ընտրություններին։ Ինչպես և սպասվում էր, պարզվեց, որ Արցախի Հանրապետության տարածքում ևս Ադրբեջանն անցկացնում է ընտրություններ։
Ի.Ալիևը ՎԻՐՏՈՒԱԼ ընտրություններ անցկացնելով այդտեղ՝ սեփական կուսակցության շահերը սպասարկող ԻՐԱԿԱՆ պատգամավորների է տանում Միլի Մեջլիս այդ ընտրատարածքներից։ Չզարմանաք, եթե ասեմ, որ «Խանկենդիի», այսինքն՝ Ստեփանակերտի №122 ՎԻՐՏՈՒԱԼ ընտրատարածքից ընտրվել է Ֆլորա Հասիմովան՝ կոյունլուների ազգային հերոս շեհիդ Շիրին Միրզաևի այրին։ Կան նաև ԳՈՅՈՒԹՅՈՒՆ չունեցող «Աղդամ» քաղաքի №118 ընտրատարածքը, որտեղից պատգամավոր է ընտրվել Բախտիյար Ալիևը, Աղդամի գյուղական №119, Ջաբրաիլ-Կուբաթլուի №120, «Լաչինի» (Բերձոր) №121, «Քելբաջարի» (Քարվաճառ) № 122, Շուշի-«Աղդամ» (Ակնա)-«Խոջավենդ» (Մարտունի)-«Խոջալուի» (Իվանյան)№124, Զանգելան-Կուբաթլուի№125 ընտրատարածքները։ Թե ովքեր են այս ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ընտրատարածքների պատգամավորները և ում շահերն են պաշտպանում, գիտեն միայն «Ենի Ազերբայջանում»։
Բոլորն էլ շատ լավ գիտեն, որ այս տարածքները լքած ազերիները բնակվում են երկրի տարբեր շրջաններում կամ էլ լքել են հանրապետությունը, և հնարավոր չէ հատուկ ընտրություններ կազմակերպել, օրինակ, Ջաբրաիլ-Կուբաթլուի ընտրողների համար։ Այսպիսով, գոյություն չունեցող ՈՒԹ ընտրատարածքներում Ի.Ալիևն «ընտրություններ» է անցկացնում և իր մտերիմներիմ ՆՎԻՐՈՒՄ օրենսդիրի կոչում՝ ամեն ամիս վճարելով 1600-2000 մանաթ աշխատավարձ՝ փոշիացնելով պետական գումարները։
Հավելեմ, որ Ադրբեջանի իշխանություններն Արցախի Հանրապետության տարածքը կամայականորեն բաժանել են շրջանների և ՂԵԿԱՎԱՐՆԵՐ նշանակել։ Օրինակ՝ Լաչինի շրջանի ղեկավարն է ոմն Ռամիզ Ջեբրաիլովը, Քելբաջարինը՝ Վիդադի Մագերամովը, Շուշիինը՝ Բայրամ Սաֆարովը։ Սակայն, չգիտես ինչու, ազերիները շրջանային ղեկավարներ ՉՈՒՆԵՆ Ջաբրաիլում, Զանգելանում, Մարտունիում, Կուբաթլիում։ Իսկ Մարտակերտի, Ասկերանի և Հադրութի շրջաններն ակ և կարա կոյունլուների համար գոյություն չունեն։ «Խանկենդիից» ընտրված պատգամավոր Ֆլորա Հասիմովան հիմա ջանադրաբար աշխատում է, որ բացի «Խանկենդիի» քաղաքապետարանը։ Բայց երևի Ի.Ալիևը մերժի ազերիական «կամիկաձեի» այրու այս առաջարկը, քանի որ 50 հազարանոց քաղաքի կառավարման համար ՄԵԾ աշխատակազմ է պետք, իսկ հիմա նավթի գները կտրուկ նվազել են, իսկ Բաքուն էլ փորձում է կրճատել ԱՆԻՄԱՍՏ ծախսերը։
Պարզվում է՝ այսքան տարիների ընթացքում միլիոնավոր դոլարներ են ծախսվել Ադրբեջանի պետական բյուջեից՝ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ չունեցող ընտրատարածքներից ընտրված պատգամավորների, քաղաքապետերի, գյուղապետերի և դրանց աշխատակազմերի կարիքները հոգալու համար։ Սակայն Բաքվի հրահրած Արցախյան պատերազմի հետևանքով այդ քաղաքները և շրջանները լքած մանր կճղակավորները մինչև հիմա ապրում են Ալիևների կողմից ստեղծված համակենտրոնացման ճամբարներում, որտեղ միտումնավոր ստեղծված են ապրելու համար ՍԱՐՍԱՓԵԼԻ պայմաններ։
Twitter-յան ՌԵՄԲՈ Ի.Ալիևն իրոք ապրում է ՎԻՐՏՈՒԱԼ աշխարհում և գերադասում է մեծ գումարներ ծախսել հնարածին բաների վրա, բայց ոչ իրականների։ Շատ ուրախ կլինեմ, եթե իմանամ, որ Ի.Ալիևը բացել է «Երևանի քաղաքապետարան»՝ ՄԵԿ ՄԻԼԻՈՆ բանկչությունը սպասարկելու համար համապատասխան աշխատակազմով ու ահռելի գումարներ է ծախսում այդ ՓՈՒՉԻԿԻ վրա։
Ասելով հալվա՝ բերանումդ քաղցր չի դառնա։ Ընտրելով պատգամավորների և նշանակելով շրջանային ղեկավարների՝ Արցախն էլ ԵՐԲԵՔ Ադրբեջանին չի պատկանի։ Ի.Ալիևը մինչև հիմա չի հասկացել դա։
Գագիկ Համբարյան՝ ֆեյսբուք