The Daily Mail-ի փոխանցմամբ՝ կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Femen շարժման կիսամերկ ակտիվիստներից 2-ը գրոհել են Փարիզի հյուսիսում մուսուլմանական համաժողովը, որի ժամանակ քարոզիչ Նադեր Աբու Անասը ելույթ է ունեցել կանանց ծեծելու ամուսինների իրավունքի մասին։
Կանանց մերկ մարմիններին գրված են եղել հետևյալ բառերը. «Ոչ ոք չի կարող ինձ ստիպել ենթարկվել»։