Ֆրանսայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պատվո շքանշանով պարգևատրել է Մարկ Մուգալյանին, իր ցուցաբերած քաջության համար։
Հիշեցնենք, որ օգոստոս 21-ին Ամսթերդամ-Փարիզ գնացքում միջադեպի ժամանակ Մարք Մուգալյանը զինված Այուպ Էլ-Խազանի դեմ է դիմադրել՝ ահաբեկչությունը կանխելու համար: Ըստ The Telegraph լրատվամիջոցի՝ հայազգի դասախոսը գործել էր բնազդաբար` ցանկանալով պաշտպանել իր կնոջը` Իզապելա Ռիսաչերին, որ նոյնպես գտնվում էր գնացքում:
Մուգալեան փորձել էր վերցնել զենքը Խազանիի ձեռից, որ, սակայն, մեկ այլ զենքով կրակել էր Մուգալյանի պարանոցին: