Բաքվում ընթացող Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում պայքարը տեղափոխվել է 1/32 եզրափակիչ փուլ։
Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանն ու Գաբրիել Սարգսյանը առաջին դասական պարտիայում ոչ ոքի են խաղացել համապատասխանաբար ուկրաինացի Ալեքսանդր Արեշչենկոյի և ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե - Լագրավի հետ։
Հրանտ Մելքումյանը սպիտակներով պարտվել է Կուբան ներկայացնող Լենյեր Դոմինգեսին։
2-րդ դասական պարտիաները տեղի կունենան վաղը՝ 14:00-ին: