Առատ տեղումների պատճառով ջրհեղեղ է տեղի ունեցել ԱՄՆ-ի Արիզոնա նահանգում։ Այս մասին տեղեկանում ենք CNN-ից:

Ջրհեղեղի հետևանքով զոհվել է 7 մարդ՝ բոլորը կանայք և երեխաներ են: Զոհերից մեկը 4-ամյա երեխա է, անհետ կորել է 6-ը։

Ջրհեղեղը ուժեղացել է առավելապես Կոլորադո և Հայթլ քաղաքների սահմանագծում։ Զոհվածներն ու կորածները գտնվում էին ավտոբուսի մեջ: Երբ փկարարները հասել են օգնության, հայտնաբերել են 7 զոհ, փրկել են 3 մարդու։