Նոյեմբերի 5-ի գործով դատավարության առաջին նիստի օրը դատարանի բակում օդամղիչ ատրճանակով ոստիկանների ուղղությամբ կրակելու ու նրանցից մի քանիսին վիրավորելու մեջ մեղադրվող Հայկ Կյուրեղյանը դատապարտվեց 9 տարվա ազատազրկման:

Հիշեցնենք, որ 2014թ. հունիսի 12-ին մեկնարկած Շանթ Հարությունյանի գործով դատական նիստից րոպեներ առաջ արտակարգ դեպք էր տեղի ունեցել դատարանի բակում։ 31-ամյա Հայկ Կյուրեղյանը կանգնել էր մեքենայի վրա՝ օդամղիչ ատրճանակը ձեռքին եւ կրակել ոստիկանների վրա՝ վիրավորելով մի քանի ոստիկանի։ 

Նշենք, որ վերջերս օգտատերերից մեկն անդրադարձել էր դեպքին, ասելով. Ամենամեծ ցանկության դեպքում անգամ Հայկ Կյուրեղյանին չեմ կարողանա քաղբանտարկյալ անվանել: Հայկին, եթե համարենք քաղբանտարկյալ ուրեմն յուրաքանչյուր մարդու, ով հանրահավաքների ժամանակ տրավմատիկ զենքով կրակի աջ ձախ ու ինչ-որ կոչեր անի` ուրեմն պետք է համարենք քաղբանտարկյալ: