Իսկ ի՞նչ եղավ 1996 թվի դատաիրավական բարեփոխումների մեջ ամրագրված երդվյալ ատենակալների ինստիտուտը, որ Ռուսաստանում վաղուց է գործում, իսկ Հայաստանում դատավորները՝ընդհանուր իրավասության դատարաններում միանձնյա են քննում գործերը ՝1996թվի դատաիրավական բարեփոխումներից հետո, ու խորհրդակցական սենյակ անցնելու ժամանակ հայտարարվում է, թե «Դատարանն անցավ խորհրդակցական սենյակ». մինչդեռ դատավորն ընդամենը մեն-մենակ է վճիռ կայացնում:
Ստացվում է, կայանում է դատավորի լուռ զրույցն իր խղճի հետ ՝ինչպես դեռ մի 17 տարի առաջ եմ արձանագրել այդ զավեշտալի երեւույթը՝մամուլում: Ու հետաքրքիրն այն է, որ «խորհրդակցական սենյակ» գործընթացը կարող է տեւել օրեր. ճիշտ է, այդ ընթացքում դատավորը տուն էլ է գնում, բայց՝ ասում են, որ վճիռը գտնվում է «խորհրդակցական փուլում» դատավորի հետ միասին:Որքան էլ տարօրինակ է, հայաստանյան իրավաբաններից դեռեւս այդ առթիվ որեւէ հիշեցում չի եղել, թե ինչո՞ւ չի իրագործվում 1996թվի դատաիրավական բարեփոխումներով նախատեսված դրույթը:Բայց ՝վերջերս այդ թեման դարձել էր «Վիտամին» երգիծական ակումբի նյութ, երբ հաղորդավարը հյուր-փաստաբանից հետաքրքրվեց, թե ինչու՞ երդվյալ ատենակալներ չկան Հայաստանում, ու պատասխանի չսպասելով, եզրակացրեց, թե երեւի չեն ուզում սուտ երդվել:
Փաստորեն, խորհրդային տարիների ժողատենակալների ինստիտուտը վերացավ 1995/1996թվերից, բայց՝ նրանց փոխարեն երդվյալ ատենակալների համակարգ չստեղծվեց.թեպետ՝ նախատեսված էր 1996թ.բարեփոխումների ծրագրով:
Գայանե Հովսեփյան՝ ֆեյսբուք