Սեպտեմբերի 12-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, թմրամիջոց պահելու կասկածանքով, Գայ գյուղից բերման են ենթարկել 38-ամյա Արթուր Ա.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նրա խուզարկությամբ` տաբատի գրպանից հայտնաբերվել եւ առգրավվել է թղթե փաթեթ` մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն չորացված, մանրացված զանգվածով, իսկ վերնաշապիկի գրպանից` ծխախոտի գլանակ, որի մեջ եւս եղել է մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված:
Արթուր Ա.-ն իր բացատրությամբ հայտնել է, որ հայտնաբերված զանգվածները մարիխուանա տեսակի թմրամիջոց են, պատկանում են իրեն:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					