Հետաքրքիր մի նկատառում, կամ ՀԱԿ անդամները, ի դեմս զուրաբյանների, կորցրել են ընդհանրապես հիշողությունը, կամ նրանց թվում է, թե հասարակությունը միայն բաղկացած է առնվազն միայն մինչև 17 տարեկան պատանիներից ու աղջիկներից, ովքեր 98-ից առաջ եղած ժամանակները չեն հիշում:
Այն, որ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն առաջարկում է ավելի էժան մեքենաներ հատկացնել Ազգային ժողովի խմբակցություններին ու մշտական հանձնաժողովներին, տրամաբանական է միայն այնքանով, եթե ոչ վաղ անցյալում ՀԱԿ վերափոխված ՀՀՇ-ի անփառունակ իշխանավարության տարիներին երկրի՝ հսկայական չափերի հասնող գործազրկության ու սիմվոլիկ աշխատավարձերի ու կենսաթոշակի պայմաններում այն ժամանակ նրանց մոտ ևս «փայլատակեր» այս միտքը, և հայտնի ՆԳ նախարարը Հայաստան չներկրեր ավտոտեսուչների համար նախատեսված արտասահմանյան արտադրության ավտոմեքենաների մեծ խմբաքանակը, ու իրենք էլ բավարարվեին կոմունիստներից ժառանգած ծառայողական մեքենաներով: Ինչևէ, մարդը մասսաներին դուր եկող հարց է բարձրացնում, ողջունելի է:
Ի պատասխան Լևոն կրտսերի՝ ԱԺ նախագահ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը մեկնաբանել է Զուրաբյանի առաջարկը, և նրա խոսքերով «ՀԱԿ-ը քյասիբի հոգեբանություն ունի, դա քյասիբի հոգեբանություն է»:
Հետ չի մնացել նաև Լևոն Զուրաբյանը՝ հայտարարելով, որ «Իր հայտարարությունը ցույց է տալիս, որ հանրապետականներն ունեն կեղեքիչի, թալանչու, պետական, հանրային միջոցների վատնողի, գողացողի հոգեբանություն»:
Երբեմնի տխրահռչակ իշխանություն ունեցած ՀԱԿ-ին և այժմյան նույնքան տխրահռչակ իշխանություններին՝ ՀՀԿ-ին, մնում է միայն հիշեցնել.
Հարգելիներս, եթե դուք կորցրել եք իրականության իրական զգացումը, ապա դրա համար հասարակությունը որևէ մեղքի բաժին չունի, իսկ ինչ վերաբերում է հոգեբանությանը, ապա երկուսդ էլ ունեք «քյասիբի» հոգեբանություն՝ թեկուզ այնքանով, որ այն ահավոր նաիվ է, և որ երկուսդ էլ ունեցել եք և ունեք ոչ միայն «կեղեքիչի, թալանչու, պետական, հանրային միջոցների վատնողի, գողացողի հոգեբանություն», այլ նաև հանրային վստահությունը բառացիորեն ԳՈՂԱՑՈՂԻ, ԹԱԼԱՆՈՂԻ անազնիվ նկրտումներ:
Սանասար Կարապետյան՝ ֆեյսբուք