Ամբողջ աշխարհին, մասնավորապես Եվրոպային իր բոլոր կառույցներով հանդերձ ԲՈՅԿՈՏ հայտարարած Ադրբեջանի սիրտը շահելու համար ԵԽԽՎ-ն մի չկայցած լորդի է գործուղել Ադրբեջան Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում, իբր, փաստահավաք առաքելությամբ՝ ««Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» զեկույցը գլուխ բերելու համար:
Այդ չկայացած լորդն է Ռոբերտ Ուոլթերը, ով այսօր և վաղը կգտնվի Ադրբեջանում իր փաստահավաք, այլ կերպ ասած՝ «խավիարահավաք» առաքելությունը կատարելու համար:
Այս կապակցությամբ ԼՂՀ նախագահի մամլո խոսնակն էր մի լավ խոսք ասել՝ «Ինքը նման տրամաբանությամբ չի գալու Արցախ, եթե գալու է Գանձասար՝ ապաշախարելու, խնդրեմ»:
Կարճ ասած, կապիկություն, որին հավատում են Ադրբեջանում, քանզի նրանց բոլոր տեսակի «պակազուխաները» հենց միտված են նմանատիպ զեկույցների ու բանաձևերի ընդունմանը, որոնք, սակայն, ժամանակի ընթացքում կորցնում են իրենց ուժն ու արդիականությունը:
Երկար չծավալվելու համար կարճ ասեմ, որ ԵԽԽՎ-ի կողմից վերջին սահմանային լարումներից հետո ամենաէժան տրյուկ կամ խաղաթղթի խաղարկումը հենց Ուոլթերի այցն է:
Վահագն Սարոյան՝ ֆեյսբուք