Բաքվում ընթացող Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում շարունակվում է պայքարը 1/32 եզրափակչում:
Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը և ուկրաինացի Ալեքսանդր Արեշչենկոն երկրորդ դասական պարտիան նույնպես ոչ ոքի խաացին (առաջին դասական պարտիան ևս ոչ ոքի էր ավարտվել)։
Շախմատիստները հաղթողին կորոշեն լրացուցիչ պարտիայում, որը կկայանա վաղը: