Բաքվում ընթացող Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում շարունակվում է պայքարը 1/32 եզրափակչում:
Հրանտ Մելքումյանը երկրորդ դասական պարտիայում սպիտակներով ոչ ոքի խաղաց կուբացի Լենյեր Դոմինգեսի հետ և դուրս մնաց հետագա պայքարից։ Հիշեցնենք, որ առաջին պարտիան ավարտվել էր կուբացու հաղթանակով:
Մաքսիմ Վաշյե-Լագրավի - Գաբրիել Սարգսյան եկրորդ դասական պարտիայում էլ հայ շախմատիստը սևերով ոչ ոքի խաղաց և ավարտեց ելույթները. առաջին պարտիան ավարտվել էր ոչ ոքի։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը և ուկրաինացի Ալեքսանդր Արեշչենկոն հաղթողին կորոշեն լրացուցիչ պարտիայում, որը կկայանա վաղը: