Ամեն անգամ, երբ Սերժ Սարգսյանը ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ուղեկցությամբ ինչ որ օբյեկտ է այցելում, ՀՀԿ-ական գործարարների մոտ ներքին բողոքի նոր ալիք է բարձրանում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ շատ ՀՀԿ-ականներ նեղսրտում են, թե ինչու է Սերժ Սարգսյանը կրկին «վերակենդանացնում» Գագիկ Ծառուկյանին: Նժդեհականները ՀՀԿ առաջնորդի նման վարքը համարում են իրենց հասցեագրված վիրավորանք:
Ըստ նրանց, երբ Սարգսյանը որոշեց պատերազմ հայտարարել Ծառուկյանին, իրենք անվերապահորեն աջակցեցին նրա այդ նախաձեռնությանը: Բայց այժմ Սարգսյանը, Ծառուկյանի հետ օբյեկտներ այցելելով, իրենց «փչացնում է»:
Ի դեպ, ՀՀԿ-ականներն իշխանական կուլիսներում Ծառուկյանի մասին խոսելիս՝ նրան հիշատակում են հիմնականում «Դոդի Գագո» մականունով՝ այդպիով ցանկանալով ընդգծել, որ իրենց համար նա այլևս Գագիկ Ծառուկյան չէ, և ՀՀԿ նախագահն էլ նրա մականունի մասով նոր հրահանգ չի տվել:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: