«Երեկ՝ ԱԺ աշխատանքների մեկնարկի առաջին օրը, ԲՀԿ-ական տարբեր պատգամավորներ խուսափում էին լրագրողներին հստակ պատասխանել՝ ի վերջո իրենք կո՞ղմ են, թե՞ դեմ սահմանադրական փոփոխություններին:

Չնայած այս անորոշ վիճակին՝ այնուամենայնիվ երեկ պարզ դարձավ, որ ԲՀԿ-ն իր կարծիքը հրապարակային կհնչեցնի հոկտեմերի 5-ից հետո միայն:

Մինչ ԲՀԿ-ն շարունակում է գաղտնի պահել իր ծրագրերը, քաղաքական-հասարակական շրջանակնները գիտեն՝ ԲՀԿ-ն «ոչ» չի ասելու սահմանադրական բարեփոխումներին:

Հիշեցնենք, որ խոսքն այն կուսակցության մասին է, որ ոչ վաղ անցյալում ամենաբարձրն էր բղավում, թե Հայաստանում չկա սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտություն, քանի որ Հայաստանում ստեղծված իրավիճակը բացարձակ կապ չունի Սահմանադրության հետ»,- գրում է թերթը:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: