Չեմ հասկանում՝ ինչքա՞ն դժվար է հասկանալ միջազգային հարաբերությունները: Շատ պարզ բան է: Ռուսաստանի ողջ քաղաքական էությունը, նրա գոյության իմաստը եղել և մնում է հակաարևմտականությունը: Այդ հարցում նրան դաշնակիցներ են պետք: Հայաստանը չի կարող այդ դերը ստանձնել՝ ոչ այնքան այն պատճառով, որ էությամբ հակաարևմտյան չէ (ի վերջո Հայաստանը հարյուրամյանկներ եղել է Հռոմեական և Բյուզանդական կայսրությունների հետ նույն հոլովույթի մեջ), այլ առաջին հերթին, որ փոքր է՝ և տարածքով և բնակչությամբ:
Ուստի, Ռուսաստանի միակ դաշնակիցը հակաարևմտյան պայքարում իսլամական աշխարհն է, մասնավորաբար թյուրքական աշխարհը: Ռուսաստանի այդ դիրքորոշումը բնավ պայմանավորված չէ Հայաստանի դիրքորոշմամբ: Մենք կարող ենք լինել աշխարհում ամենառուսամետ երկիրը, ինչպես հիմա ենք, բայց Ռուսաստանը դրանից մեր դաշնակիցը չի դառնա: Այդքան դժվա՞ր է հասկանալ այդ պարզ ճշմարտությունը և նայե՞լ իրականության աչքերին: Միայն 20-րդ դարում երեք անգամ այդպես է եղել: Տեսնես քանի՞ անգամից ենք ունակ հասկանալու պարզագույն բաները:
Արա Պապյան-Facebook