Արևմուտքի կողմից Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու ցանկությունը Հայաստանում, Սփյուռքում ընդունվեց մեծ ոգևորությամբ: Սակայն, իմ կարծիքով, սա կարող է նաև հակառակ արդյունքը տալ…
Ռուսաստանը, որը նույն կարգավիճակում է և նեղացած Արևմուտքից, կսկսի սիրաշահել և փորձել իր կողմը գրավել Ադրբեջանին: Եվ պատահական չէ, որ վերջերս հաճախացել է այդ երկրների բարձր մակարդակով հանդիպումները, շփումները և <<սիրախաղերը>>...Սա կարող է նաև Ռուսաստանին ստիպել վերանայել Ղարաբաղյան հիմնախնդրի նկատմամբ իր վերաբերմունքը, նույնիսկ փորձել Հայաստանից զիջումներ կորզել և արագացնել այդ գործընթացները:
Ադրբեջանն էլ խիստ զայրացած հայտարարել է պատժամիջոցներ կիրառելու դեպքում իր տարածք Եվրախորհրդարանի անդամների մուտքն արգելելու, եվրոպական կառույցների գրասենյակաները փակելու հնարավորության մասին: Այս ընթացքով դեպքերի զարգացման դեպքում Ադրբեջանը գրեթե լրիվ կմեկուսացվի, կկտրվի ողջ աշխարհից ու ստիպված կլինի թանկ գնով <<տրվել>> Ռուսաստանին…
Իսկ այդ թանկ գնի մեջ հաստատ կլինի նաև Ղարաբաղյան հիմնահարցը:
Ինձ թվում է հնարավոր տարբերակ է, ուստի Հայաստանը պետք է պատրաստ լինի դեպքերի նման սցենարով զարգանալու դեպքում հնարավոր հակաքայլեր նախատեսել կամ գոնե պատրաստ լինել դիմակայել դրան:
Ռոբերտ Մելքոնյան՝ ֆեյսբուք